Դեւիդ Լինչն ու փքաբլիթը՝ «Թվին Փիքս» սերիալի նոր սեզոնի անոնսում

17:12   19 դեկտեմբերի, 2016

Twin Peaks սերիալի Youtube-ի ալիքում հրապարակվել է նոր սեզոնի անոնսը, որում հայտնվել է ռեժիսոր Դեւիդ Լինչը:

Նա հանդիսատեսին ներկայացել է ՀԴԲ-ի տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Գորդոն Քոուլի կերպարով, որը փքաբլիթ է ուտում կոմպոզիտոր Անջելո Բադալամենտիի երաժշտության հնչյունների ներքո: Մի քանի վայրկյան անց էկրանին հայտնվում է «Բարի գալուստ Թվին Փիքս» ճանապարհային նշանը եւ հաղորդվում, որ սերիալի պրեմիերան կայանալու է 2017 թվականին:

Ժապավենում հանդես են գալու Քայլ Մաքլահլենը, Շերիլ Լին, Մայքլ Օնթքինը, Ռիչարդ Բեյմերը, Դեւիդ Դուխովնին եւ այլ հայտնիներ, որոնք մասնակցել են օրիգինալ շոուի նկարահանումներին, ինչպես նաեւ «նորեկներ» Մոնիկա Բելուչին, Թիմ Ռոթը, Նաոմի Ուոթսը, Ջիմ Բելուշին, Ամանդա Սեյֆրիդը եւ Էշլի Ջադը:



© NEWS.am STYLE