Ռիհանայի ապրանքանիշի հողաթափերով Քայլի Ջեներին եւ ռեփեր Tyga-ին «բռնացրել» են Քալիֆորնիայում

18:01   19 դեկտեմբերի, 2016

Քայլի Ջեներին եւ ռեփեր Tyga-ին «բռնացրել» են Քալիֆորնիայում: Նրանք Էնչինո քաղաքի Yamato ճապոնական ռեստորան են գնացել:

Քիմ Քարդաշյանի 19-ամյա քրոջը նկատել են Rihanna's Fenty Puma-ից հողաթափերով:

Հիշեցնենք, որ Քայլի Ջեները մի քանի օր առաջ Instagram-ում եւ Snapchat-ում 2017 թվականի օրացույցի համար արված ֆոտոսեսիայից մի քանի լուսանկար եւ տեսանյութ է ներկայացրել:

Բացի այդ՝ Քիմի քույրն իմացել է, որ իր եղբայր Ռոբն ու Բլեք Չայնան նոր տուն են փնտրում, եւ մինչ նրանք որոնումների մեջ էին, Քայլին առաջարկել էր իր տանը մնալ, առավել եւս, որ այն գտնվում է Քիմի եւ Քրիս Ջեների առանձնատների հարեւանությամբ: Բայց, փաստորեն, ուշացավ, քանի որ Ռոբն ու Չայնան արդեն բաժանվել են...



© NEWS.am STYLE