«A Nightmare On Elm Street»-ի տունը Հոլիվուդում վաճառվել է 2.1 մլն դոլարով

16:08   19 մարտի, 2013

Հոլիվուդյան հայտնի «Ծփիների փողոցի մղձավանջը» («A Nightmare On Elm Street») ֆիլմի տունը վաճառվել է 2.1 մլն դոլարով:

Ըստ Los Angeles Times-ի, երեք ննջասենյակից բաղկացած երկհարկանի առանձնատունը, որը գտնվում է Լոս Անջելեսի Հոլիվուդյան զբոսայգուց ոչ հեռու, ճանաչում ձեռք բերեց 1984 թվականին, երբ այնտեղ սարսափ-ֆիլմի մի քանի տեսարաններ նկարահանվեցին: 822 քառ.մ. ընդհանուր մակերեսով առանձնատունը գնվել է 2006 թվականին, 1.1 մլն դոլարով, իսկ այս տարվա փետրվարին հանվեց վաճառքի՝ 2.1 դոլարով: 2006-ին տունը զգալիորեն վերակառուցվել է, սակայն տան ճակատային մասը՝ երկու սպիտակ սյուներով եւ կարմիր դռնով, մինչեւ հիմա ճանաչելի է ֆիլմի երկրպագուների կողմից:



© NEWS.am STYLE