Հայտնի plus-size մոդել Էշլի Գրեմը՝ սպիտակ բիկինիով

13:36   20 դեկտեմբերի, 2016

Մենք բազմիցս ենք գրել Էշլի Գրեմի՝ հայտնի plus-size մոդելի մասին, որը հաջորդ սեզոնին ընդգրկվելու է America's Next Top Model-ի ժյուրիի կազմում (Ռիտա Օրայի հետ):

Այդ առիթով 28-ամյա մոդելն օրերս Նյու Յորքում երեկույթի է մասնակցել: Շոուի նոր սեզոնը մեկնարկելու է շուտով. America’s Next Top Model-ի յուրաքանչյուր սեզոնը բաղկացած է 9-16 մասերից, որոնց 10-16 սկսնակ մոդելներ են մասնակցում, իսկ յուրաքանչյուր ծրագրի ավարտին ժյուրին որոշում է, թե մասնակիցներից ով է լքելու շոուն:

Իսկ մինչ շոուն Էշլին իր Instagram-ում տեղեկացրել է, որ հաճելի ժամանակ է անցկացնում Պուերտո Ռիկոյում (ի դեպ՝ այստեղից է նոր «Միսս աշխարհ 2016»-ը):

Մոդելը սպիտակ բիկինիով մի քանի լուսանկար է ներկայացրել:



© NEWS.am STYLE