Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»՝ Կամո Սեյրանյանի մեկնաբանությամբ

11:18   20 դեկտեմբերի, 2016

Սիրված եւ ճանաչված դուդուկահար Կամո Սեյրանյանը YouTube-ի իր ալիքում նոր տեսահոլովակ է թողարկել եւ Ամանորի նախաշեմին անակնկալ մատուցել երկրպագուներին։ Այս անգամ Կամոն որոշել է իր յուրօրինակ մեկնաբանությամբ ներկայացնել Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»՝ «Գայանե» բալետից։ Խաչատրյանի հանճարեղ գործը Կամոն կատարում է կլառնետով։

Առաջարկում ենք դիտել ռեժիսորը Արման Գեւորգյանի նկարահանած տեսահոլովակը եւ մեկնաբանություններում գրել ձեր կարծիքը։



© NEWS.am STYLE