Հարիսոն Ֆորդը եւ Ռայան Գոսլինգը՝ Ռիդլի Սքոթի «Սայրով վազողը 2049» լեգենդար ֆանտաստիկայի անոնսում

14:07   20 դեկտեմբերի, 2016

Պաբամ… սա ձեզ համար բոլիվուդյան սերիալ նայել չէ։ 2017–ի աշնանը, վարձույթ դուրս կգա Ռիդլի Սքոթի «Սայրով վազողը» լեգենդար ֆանտաստիկայի սիքվելը՝ Հարիսոն Ֆորդի եւ Ռայան Գոսլինգի մասնակցությամբ։ Ֆիլմում նկարահանվել են նաեւ Ջարեդ Լետոն, Ռոբին Ռայթը, Անա դե Արմասն ու այլ դերասաններ։

Հայտնի ժապավենը լույս էր տեսել 1982–ին։ Սյուժեի կենտրոնում Լոս Անջելեսի ոստիկանության հատուկ բաժնի դետեկտիվ Ռիք Դեքարդի պատմությունն է, որը ստիպված է փնտրել եւ ոչնչացնել ծանր ու վտանգավոր աշխատանքների համար արհեստական ստեղծված մարդկանց, որոնց ռեպլիկանտներ են կոչում։

Հիմա Youtube–ում Warner Bros. Picture–ի ալիքում հայտնվել է Blade Runner 2049–ի անոնսը։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում առաջին ֆիլմի իրադարձություններից 30 տարի անց։

Նոր ֆիլմում Լոս Անջելեսի ոստիկանության սպան (Ռայան Գոսլինգը) հին գաղտնիք է բացահայտում, որը կարող է աշխարհը քաոսի մեջ գցել։ Բացահայտումը նրան ստիպում է որոնել Ռիք Դեկարդին (Հարիսոն Ֆորդ), որն անհետ կորել էր 30 տարի առաջ։

Ֆիլմի ռեժիմսորը Դենի Վիլնյովն է, իսկ պրոդյուսերը՝ Ռիդլի Սքոթը։



© NEWS.am STYLE