Կիանու Ռիվզը՝ «Ջոն Ուիք 2» մարտաֆիլմի նոր թրեյլերում

14:33   20 դեկտեմբերի, 2016

Այսօր հիանալի ֆիլմերի անոնսներով եւ թրեյլերներով հարուստ օր է: Հարիսոն Ֆորդից եւ Ռայան Գոսլինգից հետո մեզ ուրախացրել է նաեւ Կիանու Ռիվզը:

Մարտաֆիլմերի սիրահարներն ակնհայտորեն հիշում են 2014 թվականի «Ջոն Ուիք» ֆիլմը, որտեղ դերասանը մարմնավորել է Դեյզի անունով իր շան համար վրեժ լուծող վարձու մարդասպանին:

Lionsgate Movies ընկերությունը Ռիվզի երկրպագուներին ուրախացրել է ժապավենի երկրորդ մասի անոնսով, որը մեծ էկրան կբարձրանա 2017 թվականի փետրվարի սկզբին:

Ֆիլմում խաղում են Ռոբի Ռոուզը, Իեն ՄաքՇեյնը, Լորենս Ֆիշբերնը, Ջոն Լեգուիզամոն եւ այլք:

Հետաքրքիր կլինի կրկին տեսնել Ռիվզի եւ Ֆիշբերնի համատեղ խաղը՝ հաշվի առնելով, որ նրանք միասին հանդես են եկել «Մատրիցա»-ի բոլոր երեք մասերում: Ի դեպ՝ սա նույնպես դեռ ամենը չէ: Ըստ Variety-ի՝ ֆիլմի ռեժիսորը նախկին կասկադյոր Չադ Ստահելսկին է, որը «Մատրիցա»-ում բեմադրել է բոլոր հնարքները:

«Ջոն Ուիք 2»-ում հերոսին ոչ մի կերպ հանգիստ չեն թողնի, եւ նա ստիպված կվերադառնա հանցավոր գործերին՝ աշխարհի ամենավտանգավոր վարձու մարդասպանների հետ մարտնչելու համար, որոնք ուզում են իրենց վերահսկողության տակ վերցնել մարդասպանների խորհրդավոր խմբավորումը:
Tamara



© NEWS.am STYLE