Ջորջ Քլունին ֆիլմ կնկարահանի սիրիական «Սպիտակ սաղավարտների» մասին

15:10   20 դեկտեմբերի, 2016

Ջորջ Քլունին եւ հայտնի դերասան, պրոդյուսեր եւ սցենարիստ Գրանտ Հեսլովը ֆիլմ կնկարահանեն սիրիական «Սպիտակ սաղավարտների» մասին (Սիրիական քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունը, որը զբաղվում է խաղաղ բնակիչների պաշտպանության ու փրկության հարցերով եւ առավել հայտնի է «Սպիտակ սաղավարտներ» անունով):

55-ամյա Քլունին որպես հիմք կվերցնի Օռլանդո վոն Էյնզիդելի նկարահանած «Սպիտակ սաղավարտների» մասին փաստագրական ֆիլմը. ի դեպ՝ այն առաջադրված է «Օսկար»-ի:

Ըստ Deadline-ի՝ ժապավենը կստեղծի Քլունիի եւ Հեսլովի Smokehouse Pictures կինոընկերությունը:

Հավելենք, որ Սիրիայում հինգ տարվա գործունեության ընթացքում «Սպիտակ սաղավարտները» շուրջ 70 հազար մարդու են փրկել: Կազմակերպության 3 հազար կամավորներից 154-ը սպանվել է աշխատանքի ընթացքում:



© NEWS.am STYLE