Ստամբուլում կակաչների թանգարան կբացվի

17:18   19 մարտի, 2013

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կակաչներին նվիրված թանգարան եւ գիտահետազոտական կենտրոն կբացվի:

Ըստ МК Турция-ի, Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Ստամբուլն աշխարհում հայտնի էր որպես «կակաչների քաղաք»: Ծաղկային կենտրոն բացելու որոշումն ընդունվել է այս տարվա մարտի սկզբին: Շինարարության համար արդեն 3.300 քառ.մ. մակերեսով տարածք է հատկացվել Ստամբուլի Սարիեր թաղամասում: Կակաչների կենտրոնը պետք է դառնա Թուրքիայի եւս մեկ տեսարժան վայրը եւ աջակցի Ստամբուլի՝ ծաղկային մայրաքաղաքի իմիջի պահպանմանը: Ենթադրվում է, որ շենքում տեղակայված կլինեն ցուցասրահներ եւ ժողովասրահներ, գրադարան եւ Ստամբուլի կակաչագիտության ասոցիացիայի գիտահետազոտական ստորաբաժանումը:



© NEWS.am STYLE