Ի՞նչ դնել տոնական սեղանին 2017-ին

20:03   21 դեկտեմբերի, 2016

Ամանորը առաջին հերթին հրավառություն, հեքիաթային տրամադրություն, ժպիտներ, մանդարինի բույր եւ իհարկե, տոնական սեղանն է։ Հայկական ընտանիքներում Նոր տարվա պատրաստությունները սկսում են շաբաթներ առաջ, քանզի ամեն տարի հայ տնային տնտեսուհիները փորձում են զարմացնել իրենց սիրելիներին, ինչպես նաեւ հյուրերին։ Բացի այդ, պետք է պատշաճ կերպով գոհացնել տարվա խորհրդանիշին։ Իսկ որոնք են Հրե Աքաղաղի պահանջները 2017-ին։

Առաջին հերթին պետք է հրաժարվել ցանկացած տեսակի թռչնամսից։ Հավի, հնդկահավի, սագի եւ բադի մսերն ուղղակի արգելված են։ Երկրորդը, ինչ չպետք է տեղ գտնի տոնական սեղանի վրա, հավկիթն է. կարելի է փոխարինել լորի ձվով, ինչը համադամասերների համար ավելի հաճելի կլինի։

Հրե Աքաղաղը կգնահատի եւ ամբողջ տարվա ընթացքում ավելի սիրալիր կլինի ձեր հանդեպ, եթե ուտեստներ պատրաստեք տավարի, խոզի, ձկան մսից (ռուլետներ, սթեյք, թխվածքաճաշ)։ Կամակոր թռչնին դուր կգան նաեւ ծովամթերքով պատրաստած ուտեստները, որոնք պետք է անպայման ներառված լինեն տոնական մենյուի մեջ։

Աքաղաղին պետք է հագեցնել բանջարեղենով։ Կարելի է պատրաստել բանջարեղենային աղցաններ, նախուտեստներ։ Ի դեպ, քանի որ 2017-ին արդիական են վառ գույները, նախապատվությունը տվեք հենց կարմիր եւ դեղին մրգերին ու բանջարեղենին։

Նշենք, որքան էլ մտածեք համեղ, յուրատեսակ եւ ամենակարեւորը՝ չկրկնվող բաղադրատոմսերի մասին, պետք է հիշել, որ Ամանորը ուրախ ժամանակ, անկրկնելի պահեր անցկացնելու եւ անմոռանալի տպավորություններ ստանալու տոն է։ Եվ հյուրասիրությունից բացի, մտածեք նաեւ սեր, ջերմ մթնոլորտ եւ դրական էներգիա փոխանցելու մասին։  

 

Աղբյուրը՝ notefood.ru



© NEWS.am STYLE