Յոթը նվեր, որոնք ձեր տղամարդը հաստատ կցանկանա

22:10   19 փետրվարի, 2017

1. Ժամանակ

Ձեր տղամարդը կցանկանա ուղղակի ժամանակ անցկացնել ձեզ հետ։ Դուք կարող եք միասին անել այն, ինչ նրան է դուր գալիս կամ ինքներդ զարմացրեք ձեր գաղափարներով։
Նրան նվիրեք ձեր ժամանաը, ձեր ուշադրությունը եւ ամենակարեւորը՝ ձեր սիրտը։

2. Կապվածություն

Երբեք պետք չէ դադարել սիրել ամուսնուն, սակայն հատուկ օրերի կարելի է նրան ավելի շատ գրկախառնություններ եւ համբույրներ նվիրել։ Երբ փողոցում եք կամ դրսում, բռնե՛ք նրա ձեռքը, համբուրե՛ք եւ երբեք թույլ մի տվեք կասկածել ձեզ սիրո մեջ։ Նման փոքրիկ ինտիմ պահերը սիրո ամենամեծ դրսեւորումն են։

3. Բառեր

Չնայած ժամանակակից տեխնոլոգիաներին՝ դուք կարող եք  ամուսնու համար ձեր զգացմունքներն արտահայտող բացիկ գրել։ Դա շատ հուզիչ նվեր կլինի։ Կարելի է նաեւ ինչ-որ մի արտահայտություն գրել որևէ մի առարկայի վրա, որին նա ամեն օր կնայի. օրինակ՝ դրամապանակի, լուսանկարի համար նախատեսված շրջանակի եւ այլն։

4. Ըմբռնում

Ամուսնուն հականալու լավագույն միջոցը նրա սիրո լեզուն հասկանալուն ժամանակ հատկացնել է։ Այսինքն՝ դուք պետք է հասկանաք, թե ինչպես է նա արտահայտում իր սերը։

5. Մտածվածություն

Կատարյալ նվեր գտնելու համար մտածեք՝ ինչ է ձեր ամուսինը սիրում անել եւ ինչ է նրան անհրաժեշտ։ Պարզապես ուշադիր եղեք եւ կնկատեք, թե ինչը նրան դուր կգա կամ ինչ նա կցանականա։

6. Հիշողություններ

Հավաքեք հին ու բարի հիշողություններն ու հետաքրքիր մի բան պատրաստեք։ Օրինակ՝ վիդեոկոլաժ, լուսնակար։ Կամ հավաքեք բոլոր համերգների տոմսերը, որոնց ներկա եք գտնվել եւ հիշողությունների գիրք պատրաստեք։

7. Սեր

Յուրաքանչյուրի համար դա լավագույն նվերն է, եւ վերոնշյալ բոլոր նվերները կապված են դրա հետ։ Ձեր ցանկացած նվերի գլխավոր էությունն էլ հենց դա է՝ տղամարդը պետք է հասկանա, գիտակցի, թե որքան եք իրեն սիրում։


Աղբյուրը՝ Soulpost



© NEWS.am STYLE