Համացանցում հրապարակվել են Քիմ Քարդաշյանի բաց լուսանկարները՝ անհայտ ֆոտոսեսիայից

10:04   21 դեկտեմբերի, 2016

Փարիզի կողոպուտից հետո Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերում առանձնապես չի երեւում: Բայց դա չի խանգարում նրա ընկերներին հրապարակումներ անել kimkarashianwest.com կայքում:

36-ամյա հայուհու ոճաբան Մարիո Դեդանովիչը հրապարակել է լողազգեստով Քիմի լուսանկարը ֆոտոսեսիայից, որի մասին ոչինչ չի պատմել:

Ոճաբանը, սակայն, նշել է, որ ռեալիթի շոուի աստղին լուսանկարել է Նիք Սագլիմբենին:

«Մենք հաճախ ենք դիմել Նիքի օգնությանը: Նա միշտ լի է էներգիայով, նրա հետ ֆոտոսեսիան ուրախ է անցնում: Նիքը հրաշալի տղա է: Ամբողջ օրը երաժշտություն էինք լսում եւ ֆոտոսեսիաներ անում»,- գրել է Մարիոն եւ Քիմի երկրորդ լուսանկարը հրապարակել:



© NEWS.am STYLE