Միհրան Ծառուկյանը նոր տեսահոլովակ կներկայացնի դեկտեմբերի 31-ին

10:38   21 դեկտեմբերի, 2016

Հավանաբար բոլորս էլ հիշում ենք, որ Ամանոր 2016-ի առաջին երգը Միհրան Ծառուկյանի «Հիմա Կիմանա» ստեղծագործություն էր, որը ներկայացվեց «Ֆուլ Հաուս» սիթքոմի ամանորյա թողարկմանը։ Դրանից հետո երգը հիթ դարձավ, իսկ տեսահոլովակը տոնական օրերին միլիոնավոր դիտումներ հավաքեց։

Միհրանը նույն պատրաստվում է անել նաեւ այս տարի։ 29-ամյա երգիչը նոր տեսահոլովակ է նկարահանում, որը կներկայացնի կրկին դեկտեմբերի 31-ին։

Видео опубликовано MihranTsarukyan (@mirantsarukyan)

Երգը կոչվելու է «Գնա-գնա» եւ պրեմիերան կլինի «Ֆուլ Հաուս»-ի այս եթերաշրջանի վերջին թողարկմանը։

Դե ինչ, սպասենք...

 



© NEWS.am STYLE