13:05 21 դեկտեմբերի, 2016Մի բան, որ Ջեյ Լոն միշտ կարող է անել, տղամարդկանց սրտերը գրավելու եւ հազար կտոր անելու ունակությունն է
: Նախկին ամուսնու «հարցերը լուծելով» (լատինական «Գրեմմի»-ի ժամանակ Լոպեսի հետ համբուրվելու պատճառով Մարկ Էնթոնին բաժանվել է կնոջից՝ մոդել Շենոն դե Լիմայից)՝ 47-ամյա երգչուհին անցել է հայտնի ռեփեր Դրեյքին:

Ըստ TMZ-ի՝ 30-ամյա երաժիշտն ու Լոպեսը միասին նոր հոլովակ ու երգ են պատրաստում: Բայց, աղբյուրների վկայությամբ, համատեղ աշխատանքը մտերմացրել է արտիստներին նաեւ անձնական առումով: Նրանք, իբր, շուտով սկսելու են ժամադրությունների գնալ:

«Դա ընդամենը ժամանակի հարց է: Դրեյքն արդեն երկու անգամ Լոս Անջելեսում եղել է Ջեյ Լոյի համերգին, այնուհետեւ նրանց միասին տեսել են գիշերային հաստատություններից մեկում»,- հաղորդել է պարբերականի աղբյուրը:
Դե ինչ, Դրեյք, հաջողություն...