Ձախ Հարութը ելույթ կունենա Երեւանում

11:50   21 դեկտեմբերի, 2016

Սիրված եւ ճանաչված արտիստ Ձախ Հարութի (Հարություն Փամբուկչյան) յուրաքանչյուր այցը Հայաստան մեծ իրադարձություն է երգչի երկրպագուների համար։ Սակայն 2017-ին հայտնի կատարողը Երեւան կգա կարեւոր առաքելությամբ՝ «Իմ կյանքը» խորագրով համերգ տալու։ Համերգին կհնչեն ինչպես արդեն հիթ դարձած երգեր, այնպես էլ նոր ստեղծագործություններ։

Նշենք, որ վերջին անգամ Ձախ Հարութը հայաստանցի հանդիսատեսի համար ելույթ է       ունեցել 2012-ին։ Եվ հինգ տարի անց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նա կրկին «Քեզ բարի լույս, օրդ բարի» կասի իրեն այդքան շատ կարոտած երկրպագուներին։  

Ավելացնենք, որ համերգի տոմսերն արժեն 3.000, 5.000, 8.000, 10.000, 15.000, 20.000, 25.000, 30.000, 40.000 դրամ։ Կան նաեւ տոմսեր պարահրապարակում՝ 5000 դրամ:   



© NEWS.am STYLE