Հղի Իրինա Շեյքին եւ Ստելլա Մաքսվելին Լոս Անջելեսում միասին են նկատել

14:09   21 դեկտեմբերի, 2016

Հղի Իրինա Շեյքին եւ Ստելլա Մաքսվելին Լոս Անջելեսում միասին են տեսել: 26-ամյա Ստելլան եւ 30-ամյա Իրինան Բեւեռլի Հիլզում գնումների են դուրս եկել:

Աղջիկներին տեսել են Ռոդեո Դրայվում:

Ստելլան ամբողջությամբ սեւ է հագած եղել. սեւ կաշվե տաբատ, սեւ վերնազգեստ, սեւ կոշիկներ: Մինչդեռ Իրինան նախընտրել է ոտքերը ցուցադրել. ռուսաստանցի մոդելը սեւ երկարաճիտ կոշիկներով եւ բաց գույնի կարճ զգեստով է եղել:

Ի դեպ՝ այն բանից հետո, երբ Շեյքը մասնակցել էր Victoria's Secret Fashion Show-ին (այստեղ էլ բոլորն իմացան նրա հղիության մասին), սուպերմոդելը նկարահանվել էր ներքնազգեստի ապրանքանիշի գովազդային արշավում, իսկ Love Advent օրացույցում ներկայացել էր «Ուրվականը» ֆիլմից Դեմի Մուրի կերպարով:

Հիշեցնենք, որ Victoria's Secret-ի 30-ամյա մոդելն արդեն գիտի ապագա երեխայի սեռը։ 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AKM-GSI



© NEWS.am STYLE