Մաքսիմ Գալկինի «Лучше Всех»-ը ցնցած հայ փոքրիկները՝ շոուի ամանորյա թողարկմանը

12:19   21 դեկտեմբերի, 2016

Մաքսիմ Գալկինի «Лучше Всех»-շոուի ամանորյա թողարկումը չի կարելի բաց թողնել։ Դեկտեմբերի 25-ին հեռուստադիտողներին կողջունեն տարբեր թողարկումների ընթացքում իրենց տաղանդով փայլած տասնյակ երեխաներ, որոնք ոչ միայն եւս մեկ անգամ կզարմացնեն, այլեւ տոնական տրամադրություն կփոխանցեն ձեզ։ 

Համացանցում արդեն հայտնվել է ամանորյա թողարկման անոնսը, որում երեւում է Շեքսպիր ասմունքած, մի քանի լեզուների իմացությամբ հանդիսատեսին եւ հեռուստադիտողին ցնցած Ալեքսանդր Բելյերյանը։

Видео опубликовано Первый Канал (@1tv)

Շոուի հատուկ հյուր է նաեւ քանոնի փոքրիկ վարպետ Մերի Մուսինյանը, որի նվագի կախարդական հնչյունները նախորդ ծրագրում Մաքսիմ Գալկինին ստիպել էին հայերեն ասմունքել։



© NEWS.am STYLE