Քիմ Քարդաշյանի մայրը գերդաստանի հայտնի երեկույթի նախաշեմին աստղային ընտանիքի տոնածառն է ցուցադրել

14:41   21 դեկտեմբերի, 2016

Քարդաշյան-Ջեներ-Ուեսթ գերդաստանի համար ծանր տարի էր: Քիմին Փարիզում կողոպտեցին, Քանյեն հիվանդանոց ընկավ, Ռոբն ու Չայնան մե՛կ վիճում ու բաժանվում, մե՛կ միանում են:

Ամեն դեպքում՝ ավանդույթն ավանդույթ է մնում, եւ ընտանիքի մայր Քրիս Ջեներն Instagram-ում իր առանձնատան տոնածառն է ցուցադրել:

61-ամյա Քրիսը լուսանկարվել է տոնածառի մոտ:

Ավանդույթի համաձայն՝ ընտանիքը սուրբծննդյան երեկույթ է կազմակերպում, որին հրավիրում է ազգականներին եւ գերդաստանի ընկերներին:

Հիշեցնենք, որ այսօր Քիմ Քարդաշյանի ոճաբան Մարիո Դեդանովիչի թեթեւ ձեռքով համացանցում հայուհու լուսանկարներ են հայտնվել անհայտ ֆոտոսեսիայից:



© NEWS.am STYLE