Քանյե Ուեսթը չեղարկել է եվրոպական համերգային շրջագայությունը

16:41   21 դեկտեմբերի, 2016

Քանյե Ուեսթը չեղարկել է եվրոպական համերգային շրջագայությունը: Այս մասին գրում է TMZ-ը: Saint Pablo Tour-ի շրջանակում Քանյեն ելույթ պետք է ունենար Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում:

Նյարդային խանգարման պատճառով, որը 39-ամյա ռեփերին հիվանդանոց հասցրեց, համերգներ են չեղարկվել նաեւ ԱՄՆ-ում:

Եվրոպական համերգները, որոնք պետք է տեղի ունենային հաջորդ տարեսկզբին, հիմնականում չեղարկվել են, բայց երաժիշտը, հնարավոր է, մեկ-երկու ելույթ ունենա, սակայն դեռ հայտնի չէ, թե որտեղ:

Կազմակերպիչները որեւէ խնդիր չեն ունենա, քանի որ համերգների օրերը նշանակված չէին, տոմսեր նույնպես չեն վաճառվել:



© NEWS.am STYLE