Թուփաք Շաքուրը, Pearl Jam-ը, Yes-ը եւ այլ աստղեր կներառվեն ռոք ըն ռոլի Փառքի սրահում

17:04   21 դեկտեմբերի, 2016

Թուփաք Շաքուրը, Pearl Jam-ը, Yes-ը եւ այլ աստղեր կներառվեն ռոք ըն ռոլի Փառքի սրահում:

Թուփաք

Նրանց կմիանան նաեւ Electric Light Orchestra-ն, The Cars-ը, ֆոլք երգչուհի Ջոան Բաեզը, Նայլ Ռոջերսը, Journey խումբը:

Ջեֆ Լինը եւ Electric Light Orchestra-ն

Փառքի սրահում չեն կարողացել հայտնվել Depeche Mode-ը, Kraftwerk-ը, Ջանեթ Ջեքսոնը, Bad Brains-ը, Jane’s Addiction-ը, MC5-ը եւ The Zombies-ը:

Pearl Jam

Արտիստները կարող են ռոք ըն ռոլի Փառքի սրահում անդամության թեկնածու առաջադրվել իրենց առաջին ալբոմի թողարկումից 25 տարի անց:

Ջոան Բաեզ

«Ռոք ըն ռոլի Փառքի սրահի» ֆոնդում ավելի քան 900 երաժիշտներ, պրոդյուսերներ, լրագրողներ եւ երաժշտական աշխարհի գործիչեր կան: Հենց նրանք քվեարկում են long-list-ում ներկայացված երաժիշտների օգտին:

 

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE