Իրինա Շեյքը՝ Givenchy-ի գովազդային արշավում

18:01   21 դեկտեմբերի, 2016

Իրինա Շեյքը ներկայացել է Givenchy-ի գովազդային արշավում: 30-ամյա մոդելի լուսանկարը, որն ակնհայտորեն արվել է նրա հղիության մասին լուրից առաջ, իր Instagram-ում հրապարակել է ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիշին:

Նկարահանումների ոճաբանը Կարին Ռոյթֆելդն է եղել:

«Գեղեցկություն եւ լիարժեք խաղաղություն: @irinashayk-ը՝ @givenchyofficial-ի գարուն-ամառ 2017 գովազդային արշավում»,- լուսանկարը մակագրել է Տիշին:

Ի դեպ, հղի Իրինա Շեյքին եւ Ստելլա Մաքսվելին Լոս Անջելեսում միասին են տեսել: 26-ամյա Ստելլան եւ 30-ամյա Իրինան Բեւեռլի Հիլզում գնումների են դուրս եկել: Ստելլան ամբողջությամբ սեւ է հագած եղել. սեւ կաշվե տաբատ, սեւ վերնազգեստ, սեւ կոշիկներ: Մինչդեռ Իրինան նախընտրել է ոտքերը ցուցադրել. ռուսաստանցի մոդելը սեւ երկարաճիտ կոշիկներով եւ բաց գույնի կարճ զգեստով է եղել:

 



© NEWS.am STYLE