Bande des Quatres-ը ներկայացրել է զարդերի նոր հավածաքուն (ֆոտո)

18:14   19 մարտի, 2013

Կանադական Bande des Quatres ապրանքանիշը ներկայացրել է աբստրակտ զարդերի նոր հավաքածուն:

Ըստ Fashiontime-ի, նոր հավաքածուի զարդերի կառուցվածքը ներդաշնակորեն միավորված է մարմնի բնական ձեւերին եւ գծերին: Հավաքածուում ներառվել են մատանիներ, ապարանջաններ եւ ականջօղեր:

Bande des Quatres ապրանքանիշը հիմնադրվել է 2011 թվականին, Էրին Վեհեդի եւ նրա մայր Ջենիս Քերմանի կողմից: Վերջինը ոսկերչական զարդերի դիզայներ է: Վեհեդի յուրաքանչյուր հավաքածու ներշնչված է համապատասխան արվեստի վարպետներից: Նոր հավաքածուի ոգեշնչման աղբյուրն աբստրակցիոնիստ լուսանկարիչներն են, այդ թվում Արտի Վիրկանտն ու Ջեսիկա Իթոնը: Հավաքածուի գովազդային արշավը կազմակերպել է լուսանկարիչ Հյուգո Արթուրին:



© NEWS.am STYLE