Հաճույքի երեք տեսակ, որից ցանկացած տղամարդ խելքահան կլինի

19:06   20 փետրվարի, 2017

1. Հանպատրաստից հանդիպում

Պետք չէ մտածել ժամանակի կամ վայրի մասին: Ամեն ինչ տեղի է ունենում «այստեղ եւ հիմա»: Ամենայն հավանականությամբ՝ դա արագ կլինի, քանի որ առաջացել է կրքի կտրուկ հոսքի պատճառով: Բայց ո՞վ է ասել, որ դա դուր չի գա զուգընկերոջը: Հակառակը, տղամարդկանց դուր է գալիս, երբ կանայք խելահեղ գաղափարների են համաձայնվում: Նա ցնցված ու երջանիկ կլինի:

2. Հանդիպում տղամարդու հետ, երբ կինը նախաձեռնողի դերում է

Ենթադրենք, որ պառկել եք ֆիլմ դիտելու: Շուրջը ռոմանտիկ մթնոլորտ է, բայց դուք ուզում եք դրան նոր տրամադրություն հաղորդել... այլ տրամադրություն: Գործե՛ք: Սկսեք, ավելի համառ շարունակեք, ի վերջո հայտնվեք «վերեւից» եւ իրավիճակը ձեր ձեռքը վերցրեք:

3. Առավոտյան հանդիպում տղամարդու հետ

Եթե ուզում եք ուրախացնել ձեր սիրելիին, առավոտյան նրան արթնացրեք քնքուշ համբույրներով: Եթե նա լավ է զգում, ոչ մի դեպքում չի հրաժարվի դրանից, քանի որ երկուսդ էլ լի եք էներգիայով, այդ դեպքում ինչո՞ւ օրն օգտակար բանով չսկսել: Ավելի լավ է՝ դա արեք հանգստյան օրերին, բայց եթե չեք վախենում ռիսկի դիմել աշխատանքից առաջ, ապա համարձակորեն ձեր առօրյան ավելի հետաքրքիր բանով սկսեք:

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE