Յոթ բան, որոնցից պետք է հրաժարվել կյանքում

23:12   20 փետրվարի, 2017

1. Ազատվե՛ք միշտ ձեր իրավացիությունն ապացուցելու անհրաժեշտությունից

Այնքան շատ են մարդիկ, որոնք նույնիսկ հարաբերությունների դադարեցման գնով, պատրաստ չեն ընդունել այլ տեսակետ։

2. Բա՛ց թողեք վերահսկողությունը

Պատրաստ եղեք հրաժարվել ձեզ հետ կատարվող ամեն ինչը մշտապես ամեն ինչ վերահսկելու անհրաժեշտությունից՝ դրություններ, իրադարձություններ, մարդիկ։

3. Բա՛ց թողեք մեղքի զգացումը

Դադարե՛ք մյուսներին մեղադրել այն բանի համար, ինչին դուք տիրապետում եւ չեք տիրապետում, ինչը դուք զգում եւ չեք զգում։ Լիակատար պատասխանատվություն վերցրեք ձեր կյանքի համար։

4. Դադարեցրե՛ք բացասական զրույցները ինքներդ ձեզ հետ

Որքան շատ մարդիկ են վնասում իրենց միայն այն պատճառվ, որ թույլ են տալիս բացասկան հույզերին ու էնեգիային կառավարել իրենց կյանքը։ Մի՛ վստահեք ամեն ինչին, ինչ ասում է ձեր տրամաբանորեն դատող ուղեղը։ Դուք ավելի լավն եք եւ ավելիին եք ունակ։

5. Ազատվե՛ք մշտապես բողոքելու պահանջից

Վերջապես դադարե՛ք բողոքել մարդկանցից, դրություններից, որոնք ձեզ դժբախտացնում են, տխուր ու չնշված դարձնում։ Բանն այն է, որ դրությունը չէ ձեր վատ տրամադրության ու արցունքների պատճառը։

6. Հրաժարվե՛ք քննադատությունից

Դադարե՛ք քննադատել ձեզանից տարբերվող մարդկանց եւ ձեր պատկերացումներին չհամապատասխանող իրադարձությունները։

7. Ազատվե՛ք ուրիշների վրա տպավորություն գործելու պահանջմունքից

Դադարե՛ք ձեւացնել եւ լինել այնպիսին, ինչպիսին չեք իրականում։ Հանե՛ք դիմակը, ընդունեք ու սիրեք ձեր իրական ԵՍ-ը։

 

Աղբյուրը՝ Klubber.ua



© NEWS.am STYLE