11:02 22 դեկտեմբերի, 2016Instagram-ում Քայլի Ջեների հրապարակած լուսանկարների շարքը կրծքի պլաստիկ վիրահատության հետ կապված հերթական վիճաբանությունների առիթ է տվել, քանի որ Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույրը փարթամ կազմվածքն է ցուցադրել:
Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղն իր իսկ էջին բաժանորդագրվածների (81 մլն օգտատեր) հարձակմանն է ենթարկվել, որոնք Քայլիին մեղադրել են իմպլանտ օգտագործելու մեջ:

Քայլին վստահեցրել է, որ երբեք կուրծքը մեծացնելու հարցով վիրաբույժի չի դիմել:

Նրա խոսքով՝ մեծ կուրծքը դաշտանի օրերի ընթացքում հորմոնալ վայրիվերումների արդյունք է:

«Սա հորմոնալ արդյունք է, այն օրերն են: Այնպես որ, ցավոք, առաջիկայում կուրծքս նորից կիջնի: Եվ դա շատ-շատ տխուր օր կլինի: Եվ՝ ո՛չ, ես իմպլանտներ չեմ տեղադրել: Բոլորը պարզապես տարված են գաղափարով, որ ես մեծացրել եմ կուրծքս: Բայց ոչ ոք չի էլ նկատել, որ ինքս էլ մեծացել եմ: Ես մեծացել եմ, կլորացել, 15 ֆունտ եմ հավաքել, իմ ամբողջ մարմինն է փոխվել»,- պատասխանել է Քայլին:
