Միլանում նորաձեւության շաբաթ կանցկացվի (ֆոտո)

18:46   19 մարտի, 2013

Ապրիլի 9-14-ը Իտալիայի նորաձեւության մայրաքաղաք Միլանում կանցկացվի դիզայնի եւ կահույքի Salone Del Mobile միջազգային ցուցահանդեսը:

Ըստ Buro 24/7-ի, ցուցահանդեսն անցկացվելու է Միլանի Ռո-Պերո ցուցադրությունների համալիրում, որի մակերեսը 150.000 քառ.մ. է: Ցուցադրությանը մասնակցելու է 300 հազար այցելու աշխարհի 160 երկրից, իսկ իրենց ցուցանմուշներն են ներկայացնելու 1400 ընկերություններ: Salone Del Mobile-ի շրջանակում կահույքի եւ ձեւավորման պարագաների նոր հավաքածուներն են ներկայացնելու առաջատար նորաձեւության տներ: Դրանց թվում են Blumarine-ը, Missoni-ն, Versace-ն, Armani-ն, Kenzo-ն եւ հսկայական պատմությամբ այլ ապրանքանիշեր:



© NEWS.am STYLE