Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերն անուն են ընտրում իրենց ապագա երեխայի համար

15:15   22 դեկտեմբերի, 2016

Երեկ գեղեցկուհի մոդել Իրինա Շեյքին նկատել էին Բեւեռլի Հիլզում, ուր նա Ստելլա Մաքսվելի հետ գնումների էր գնացել:

Եվ մինչ հղի մոդելի երկրպագուները քննարկում են նրա ֆիզիկական վիճակը, Իրինան ընկերոջ՝ բրիտանացի 41-ամյա դերասան Բրեդլի Կուպերի հետ իրենց ապագա երեխայի համար անուն է ընտրում:

ENews-ի աղբյուրների հաղորդմամբ՝ Իրինան եւ Բրեդլին երջանիկ են, որ երեխա են ունենալու:

«Նրանք գիտեն ապագա երեխայի սեռը եւ արդեն իրենց դուր եկած մի քանի անուն են ընտրել, բայց դեռեւս չեն կարողանում հասկանալ, թե որն է ավելի հարմար: Առաջնեկի ծնվելուց հետո զույգը ծրագրում է մեծացնել ընտանիքը՝ փոքրիկին քույր կամ եղբայր նվիրելով: Նրանք ուզում են մինչեւ ծերություն միասին ապրել եւ մի քանի երեխա ունենալ»,- հաղորդել է զույգի մտերիմներից մեկը:

Իսկ մեզ մնում է միայն ուրախանալ նրանց համար, առավել եւս, որ այս տարի հոլիվուդյան աստղերի շրջանում վեճերն ու ամուսնալուծությունները բազմաթիվ էին: Այդ ֆոնին Իրինայի եւ Բրեդլիի հարաբերությունները կարելի է կատարյալ անվանել:



© NEWS.am STYLE