Պատասխանելով երկրպագուներին՝ Քայլի Ջեները եւս մեկ բաց լուսանկար է հրապարակել

14:34   22 դեկտեմբերի, 2016

Քայլի Ջեներն Instagram-ում բաց լուսանկար է հրապարակել՝ ի պատասխան իր էջի բաժանորդների քննադատության:

Երեկ Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույրը փարթամ կազմվածքն էր ցուցադրել եւ իր բաժանորդների (81 մլն) հերթական վեճերի պատճառը դարձել, որոնք Քայլիին մեղադրել էին իմպլանտ օգտագործելու մեջ:

Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղը հայտարարել էր, որ մեծ կուրծքը դաշտանային ցիկլի օրերին հորմոնալ վայրիվերումների արդյունք է:

«Սա հորմոնալ արդյունք է, այն օրերն են: Այնպես որ, ցավոք, առաջիկայում կուրծքս նորից կիջնի: Եվ դա շատ-շատ տխուր օր կլինի: Եվ՝ ո՛չ, ես իմպլանտներ չեմ տեղադրել: Բոլորը պարզապես տարված են գաղափարով, որ ես մեծացրել եմ կուրծքս: Բայց ոչ ոք չի էլ նկատել, որ ինքս էլ մեծացել եմ: Ես մեծացել եմ, կլորացել, 15 ֆունտ եմ հավաքել, իմ ամբողջ մարմինն է փոխվել»,- պատասխանել է Քայլին:

Սակայն դա չի համոզել բաժանորդներին, որոնք շարունակել են մեղադրել Քայլիին: Ի պատասխան՝ աղջիկը եւս մեկ բաց լուսանկար է հրապարակել, որը որեւէ կերպ չի մեկնաբանել:



© NEWS.am STYLE