Սուրբծննդյան անակնկալ. Ամուսիններն ընտանիքի անդամներին ցույց են տալիս իրենց «գաղտնի» դստերը

12:52   22 դեկտեմբերի, 2016

Ամերիկյան Հավայի նահանգում բնակվող Բեն եւ Հանա Հինդերները սուրբծննդյան անմոռանալի անակնկալ են մատուցել ընտանիքի անդամներին եւ ընկերներին։ Ամուսինները որոշել են տարվա ամենագեղեցիկ եւ ամենասպասված տոներից մեկի ժամանակ զարմացնել մտերիմներին՝ ոչ միայն հայտնելով իրենց դստեր՝ Այվի Էլիզաբեթի մասին, այլեւ երեխայի հետ հյուր գնալ նրանց տուն։

Պարզվում է, փոքրիկ Այվին ծնվել է դեռեւս 10 ամիս առաջ, բայց Բենն ու Հանան գաղտնի են պահել այս լուրը։ Եվ ահա Սուրբ Ծննդի նախաշեմին նրանք որոշել են մտերիմներին տպավորիչ անակնկալ անել՝ ցույց տալով իրենց գեղեցկուհուն։

Բնականաբար ամուսինները չեն մոռացել նաեւ այս երջանիկ ակնթարթները նկարահանելու մասին։

 

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE