Իրինա Շեյքը՝ Givenchy-ի գովազդային արշավում

16:38   22 դեկտեմբերի, 2016

Իրինա Շեյքը հայտնվել է Givenchy-ի գովազդային արշավում, այս անգամ՝ տեսահոլովակում: Երեկ 30-ամյա մոդելի լուսանկարը, որն ակնհայտորեն արվել է նրա հղիության մասին հայտնի դառնալուց շատ առաջ, իր Instagram-ում հրապարակել է ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիշին: 

Իսկ այսօր ապրանքանիշի Youtube-ի ալիքում հայտնվել է Իրինայի մասնակցությամբ հոլովակը:

Եվ մինչ հղի մոդելի երկրպագուները քննարկում են նրա ֆիզիկական վիճակը, Իրինան ընկերոջ՝ բրիտանացի 41-ամյա դերասան Բրեդլի Կուպերի հետ իրենց ապագա երեխայի համար անուն է ընտրում:

ENews-ի աղբյուրների հաղորդմամբ՝ Իրինան եւ Բրեդլին երջանիկ են, որ երեխա են ունենալու:

«Նրանք գիտեն ապագա երեխայի սեռը եւ արդեն իրենց դուր եկած մի քանի անուն են ընտրել, բայց դեռեւս չեն կարողանում հասկանալ, թե որն է ավելի հարմար: Առաջնեկի ծնվելուց հետո զույգը ծրագրում է մեծացնել ընտանիքը՝ փոքրիկին քույր կամ եղբայր նվիրելով: Նրանք ուզում են մինչեւ ծերություն միասին ապրել եւ մի քանի երեխա ունենալ»,- հաղորդել է զույգի մտերիմներից մեկը:



© NEWS.am STYLE