YouTube-ը ներկայացրել է 10 ամենադիտվող սուրբծննդյան հոլովակները

18:27   22 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 25-ին մոլորակի մի հատվածը տոնելու է կաթոլիկների Սուրբ Ծնունդը: Տոնի նախաշեմին YouTube-ը ներկայացրել է ամենադիտվող սուրբծննդյան հոլովակները: Առաջին տեղում Ջասթին Բիբերն է, որի «Mistletoe» հոլովակը 261.4 մլն դիտում է ունեցել:

Նրան հետեւում է Մըրայա Քերին՝ իր ավանդական «All I Want For Christmas Is You» երգով. հոլովակը 249.7 մլն դիտում է ունեցել:

«Wham!»-ի Last Christmas-ն էլ 202.5 մլն անգամ են դիտել:

Վարկանիշում հայտնվել է նաեւ «Ավտոմոբիլային կարաոկե»-ն վարող Ջեյմս Քորդոնը, որն իր շոուի ընթացքում ներկայացրել  է մի ամբողջ աստղաբույլ՝ Ադել, Սելենա Գոմես, Լեդի Գագա, Red Hot Chili Peppers, Գվեն Սթեֆանի եւ այլն: Նրանք կատարել են Մըրայա Քերիի All I Want For Christmas Is You երգը:

Ամբողջական ցանկն այսպիսին է՝

Ջասթին Բիբեր - Mistletoe

Մըրայա Քերի - All I Want For Christmas Is You

Wham! -  Last Christmas

Ջասթին Բիբեր եւ Մըրայա Քերի -  All I Want For Christmas Is You

Pentatonix - Little Drummer Boy

Արիանա Գրանդե - Santa Tell Me

Pentatonix - Carol of the Bells

Shakin' Stevens  - Merry Christmas Everyone

James Corden 'Carpool Karaoke' - All I Want For Christmas Is You

Pentatonix - God Rest Ye Merry Gentlemen

 

 

 

Աղբյուրը՝ The Independent



© NEWS.am STYLE