Սեքսուալ դառնալու հինգ գաղտնիք

23:11   21 փետրվարի, 2017

1. Ոճ

Բազմաթիվ կանայք կարծում են, որ սեքսուալ հագուստն այն է, որը հազիվ է ծածկում մարմինը: Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ տղամարդիկ կնոջ մեջ գաղտնիք են ուզում գտնել: Այդ պատճառով հարկավոր է հագուստով ընդգծել մարմնի բարեմասնություննները, բայց ի ցույց չդնել այն: Տղամարդուն հարկավոր է երեւակայության տեղ թողնել:

2. Հայացք

Սեքսուալ կնոջ հայացքը... կենդանի է: Այն գրավում է, կանչում, ստիպում, որ տղամարդու սիրտն ավելի արագ բաբախի: Այդ պատճառով աղջիկը պետք է կարողանա կրակել աչքերով՝ տղամարդուն գրավելու համար:

3. Քայլվածք

Վատ քայլվածքով կվանես ցանկացած տղամարդու: Հարկավոր է թեթեւ, ազատ քայլել, ուղիղ կեցվածքով ու շիտակ ուսերով: Եթե քո քայլվածքով հետաքրքրես տղամարդուն, նա անպայման կցանկանա նայել քո հետեւից:

4. Ձայն

Սեքսուալ կինը հաճելի, ցածր ձայն ունի: Նա այնքան լավ է տիրապետում իր ձայնին եւ հնչերանգին, որ խելքահան է անում տղամարդկանց: Ձայնիդ ցածր հնչերանգ տուր, եւ քո սոպրանոն անմոռանալի դարձրու, որպեսզի տղամարդը հեռախոսով այն լսելիս երազի անկողնում քո սեքսուալ հառաչանքի մասին:

5. Ֆլյուիդներ

Ո՛չ հագուստը, ո՛չ դիմահարդարումը, ո՛չ գեղեցիկ կուրծքը տղամարդուն չեն գրավի, եթե քեզանից սեքսուալության ֆլյուիդներ չեն ելնում: Ամենակարեւորը ներքին տրամադրվածությունն է, քո սեփական էներգետիկան: Այդ պատճառով հաճախ ժպտա, եւ ոչ մի վայրկյան մի կասկածիր քո գրավչության հարցում:

 

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE