«Գավառացուն» մատնող տասը նշաններ

22:35   21 փետրվարի, 2017

1. Բարձրակրունկ կոշիկներ՝ օրվա ցանկացած պահի

Ոչինչ, որ դրանց վրա նա գրեթե քայլել չի կարողանում, բայց փոխարենը ավելի բարձրահասակ տեսք ունի եւ միշտ «շքերթային» տեսքով է։  «Գավառացիները» երազում են բրենդային բարձրակրունկ կոշիկի մասին, իսկ երբ չեն կարողանում այն ձեռք բերել, գնում են կեղծերը, ինչն ակնհայտորեն երեւում է։

2. Սեքսուալության չափից դուրս ընդգծում

Եթե շրթներկ, ապա վառ կարմիր, եթե մազեր, ապա շիկահեր կամ մուգ սեւ, եթե դեկոլտե, ապա խորը, եթե կիսաշրջազգեստ, ապա, իհարկե, կարճ։ Պետք չէ մոռանալ վարդագույնի, փայլերի նկատմամբ հատուկ վերաբերմունքի մասին։

3. Մրցարշավ նորաձեւ թրենդերի, ապրանքանիշերի եւ միտումների համար

Թանկարժեք ապրանքանիշեր գնելու միջոցների բացակայության պատճառով նրանք դրանք ձեռք են բերում չինական կրկնօրինակների տեսքով։ Իսկ երբ նրանք որեւէ թանկարժեք բան են գնում, միակ նպատակը մյուսներին ցույց տալն է, որ կարող են իրենց թույլ տալ նման գնումներ։ Հենց այդ պատճառով պիտակները երբեք չեն հանվում։

4. Արտաքինը փոխելու ձգտում

20 տարեկանից «գավառացի» աղջիկներ ծրագրում են իրենց նոր կրծքերն ու շուրթերը։

5. Ինչպես են անցկացնում ազատ ժամանակը

Ազատ ժամանակը նման աղջիկները բացառապես անցկացնում են նորաձեւ ակումբներում ու բառերում, ինչպես նաեւ մշակութային միջոցառումների  after party երեկույթներում։ Սելֆիները պարտադիր հայտնվում են Instagram-ում։  

6. Աշխատանքը

Եթե աշխատել, ապա միայն այնպիսի նորաձեւ ոլորտներում ինչպես հեռուստատեսությունը, հայտնի ամսագրերը կամ թանկարժեք ակումբները։ Այնտեղ, որտեղ հարուստ տղամարդու ձեռք  գցելու հնարավորություն կա։

7. Լրացուցիչ կրթություն

Այս քայլին դիմում են միայն ավելորդ խոսակցություններից ազատվելու եւ ոչ թե ինքնակատարելագործման համար։

8. Տղամարդկանց նկատմամբ վերաբերմունքը

Տղամարդկանց նայում են ինչպես գիշատիչ եւ գնահատելով։ Վայրեկանաբար հաշվում են ամեն ինչ՝ աշխատավարձը, առատաձեռնության մակարդակը։ «Գավառացու» կարգախոսն է «ամեն ինչ եւ միանգամից»։ Թող հիմար եւ հարբեցող լինի, փոխարենն ապահովված է։

9. Բարոյական նորմերի բացակայություն

Հաճախ, երբ ձեռնտու են ամուսնացածները կամ անազնիվները-խնդիր չէ։

10. Ամուսնանալու մեծ ցանկություն

Ցանկալի է օլիգարխի հետ։ Դե՝ գոնե հարուստ մարդու հետ։

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE