Տխուր Քանյե Ուեսթին նկատել են «Աստղային պատերազմները» դիտելուց հետո

13:06   23 դեկտեմբերի, 2016

Մինչ «Աստղային պատերազմների» պրիքվել «Rogue One: A Star Wars Story»-ն ռեկորդներ է սահմանում, իսկ ֆիլմի գլխավոր հերոսուհի Ֆելիսիթի Ջոնսն առանց ընդմիջման հարցազրույցներ է տալիս աշխարհի տարբեր ծայրերում, Քանյե Ուեսթին նկատել են Ուեսթլեյք Վիլիջում կինոթատրոնից ելնելիս:

39-ամյա ռեփերը գնացել է Cinepolis Luxury Cinema կինոթատրոն՝ նոր «Աստղային պատերազմները» դիտելու:

Բայց երաժիշտը, չգիտես ինչու, մենակ է եղել՝ առանց կնոջ եւ երեխաների:

Ռեփերը շատ տխուր տեսք է ունեցել:

Բացի թիկնապահներից՝ Քանյեի հետ կինոթատրոն է եկել նաեւ Քրիս Ջեների ընկեր Քորի Գեմբլը:

Ավելի վաղ People-ը գրել էր, որ քանի որ Քանյեն այլեւս ընկերներ գրեթե չունի, ընկերացել է Քորիի հետ:

«Քրիս Ջեներն ուզում է, որպեսզի Քորին եւ Քանյեն ընկերանան: Քորին հաճախ է Քարդաշյաններին օգնում տարբեր հարցերում: Եվ հիմա նյարդային խանգարումից հետո Քորին հետեւում է Քանյեին»,- նշել է պարբերականի աղբյուրը:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AKM-GSI-ի



© NEWS.am STYLE