Մոդել Ադրիանա Լիման Շերի հարցազրույցից հատված է հրապարակել

13:35   23 դեկտեմբերի, 2016

Ադրիանա Լիման այն մոդելներից է, որը միշտ նորաձեւության աշխարհի ուշադրության կենտրոնում է: 35-ամյա մոդելը որոշել է գրգռել իր Instagram-ի շուրջ 10 մլն բաժանորդների երեւակայությունը: Մոդելը լողազգեստով լուսանկար է հրապարակել:

Բայց ավելի շատ բաժանորդների ուշադրությունը գրավել է Լիմայի վերջին հրապարակումը, որը Շերի հին հարցազրույցից մի հատված է հրապարակել: Դրանում երգչուհին հայտարարել է.

«Տղամարդիկ աղանդերի են նման: Ես սիրում եմ աղանդեր, սիրում եմ տղամարդկանց, բայց նրանք պարտադիր չեն կյանքում»:

Видео опубликовано Adriana Lima (@adrianalima)

Հայտնի չէ, թե ինչու է Ադրիանան հանկարծ հիշել այդ հարցազրույցի մասին եւ հենց այդ հատվածը հրապարակել, բայց բրազիլացի մոդելն այն այսպես է մակագրել.

«Միաեղջյուրը հաստատ սիրում է աղանդեր: Տղամարդի՛կ, ներողություն, որ հրապարակում եմ այս տեսանյութը, պետք է դա անեի այս հոլովակում առկա հումորի պատճառով»:

Նշենք, որ Victoria’s Secrets-ի հրեշտակն աշխարհի ամենահարուստ մոդելներից է՝ 75 մլն դոլարի ունեցվածքով։

 



© NEWS.am STYLE