Հիասքանչ Կառլի Կլոսը՝ LOVE-ի օրացույցի հոլովակում

16:36   23 դեկտեմբերի, 2016

LOVE ամսագիրը շարունակում է մոդելների մասնակցությամբ հոլովակներ ներկայացնել: Դրանք կհրապարակվեն մինչեւ կաթոլիկների Սուրբ Ծնունդը: Այսօր LOVE Magazine-ի Youtube-ի ալիքում հոլովակ է տեղադրվել՝ հիասքանչ Կառլի Կլոսի մասնակցությամբ:

Տեսահոլովակը նկարահանել է Ֆիլ Փոյնթերը, իսկ սյուժեի կենտրոնում 24-ամյա Կառլին է, որը հագնվում է փարիզյան բնակարանում: Հոլովակը նկարահանվել է Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում:

Մինչ այս հոլովակներում նկարահանվել են Ալեսանդրա ԱմբրոսիոնՔրիսի ԹեյգենըՔիմ Քարդաշյանը, Դաուցեն ՔրեզըԷմիլի ՌատաժկովսկինԲելլա ՀադիդըՔենդալ ՋեներըԻրինա ՇեյքըԱյրլենդ ԲոլդուինըԲարբարա Պալվինը



© NEWS.am STYLE