Ինչպես սեքսն արվեստի վերածել

23:05   24 փետրվարի, 2017

1. Կատարելագործեք հպումները: Դուք կարող եք հպվել ինչ-որ բանի եւ հպվել սեփական ցանկությանը: Այդ դեպքում դուք նաեւ հաճույք եք պատճառում նրանց, ում հպվում եք: Ուշադրությունը կենտրոնացրեք ձեր զգացողությունների վրա: Ձեր մարմնի եւ ձեր ցանկության էներգիան հպումների միջոցով կփոխանցվի զուգընկերոջը: Եվ շուտով կսովորեք փոխանցել ձեր զգացողություններն ու էներգիաան ամենաչնչին հպումով անգամ:

2. Կառավարեք ձեր շնչառությունը: Բոլորը գրգռված ժամանակ ավելի խորը եւ հաճախակի են շնչում: Բայց, չգիտես ինչու, շատերն օրգազմի ժամանակ պահում են շունչը: Սակայն կարեւոր է սովորել օրգազմի ժամանակ շնչել, եթե ուզում եք սեռական հաճույքը նոր մակարդակի հասցնել: Եթե կարողանաք այդ պահին շնչել, մարմնին կօգնեք բազմակի օրգազմ ապրել:

3. Ընդլայնեք գիտակցությունը: Նույն մեդիտացիան եւ յոգան կարող են օգնել կենտրոնանալ գործընթացի վրա, լինել այստեղ եւ հիմա, զգալ ինքդ քեզ ու զուգընկերոջը:

4. Ավելի խորը թափանցեք: Լավագույն սեքսը հասնում է մեր սրտերին ու զգացմունքներին: Բայց շատերը վախենում են այդ զգացողություններից, քանի որ դա իսկապես հարաբերությունների բոլորովին այլ մակարդակ է: Այդ վախից ազատվելու համար պարզապես խոսեք միմյանց հետ եւ լսեք: Էմոցիոնալ մերձեցման հասնելուց հետո կկատարելագործեք նաեւ սեքսը:

5. Բառացիորեն սրբազան տարածություն ստեղծել: Բուրավետ մոմեր, զգայական երաժշտություն... իսկ ամենակարեւորը ժամանակն է. ոչ մի տեղ չպետք է շտապեք: Ժամանակ պետք է ունենաք վայելելու միմյանց, այլ ոչ պարզապես սեռական ակտը:

 

Աղբյուրը՝ Elle.ru



© NEWS.am STYLE