Ինչպես բարելավել հարաբերություններն ընտանիքում

22:09   24 փետրվարի, 2017

Խուսափեք վեճերից եւ կոնֆլիկտներից

Ցանկացած ընտանիքում կոնֆլիկտներ, վեճեր եւ խնդիրներ լինում են: Բայց դրանք կարելի է եւ պետք է նվազագույնի հասցնել: Կարեւորը սեփական ընտանիքը սիրելն է, փոխադարձություն ապահովելը, այդ ժամանակ արդեն ոչ ոք եւ ոչինչ չի կարող խանգարել ձեզ:

Նվերներ մատուցեք

Հայտնի է, որ կանայք շատ են սիրում նվերներ ստանալ ամուսնուց, երբ դրանք իսկապես անհրաժեշտ են, կամ էլ՝ անսպասելի: Բայց տղամարդիկ նույնպես սիրում են նվերներ ստանալ կնոջից, բայց չեն ասում այդ մասին: Այդ պատճառով տարատեսակ գաղափարներ մտածեք:

Կարեւորը ոչ թե նվերն է, այլ ուշադրությունը, այդ պատճառով չափը մի անցեք, եւ հաճախ նվերներ մի մատուցեք, քանի որ դա արդեն կկորցնի հետաքրքրությունը:

Միասին հանգստացեք

Եթե իսկապես ցանկանում եք լավացնել հարաբերություններն ընտանիքում, ուրեմն շաբաթական գոնե մեկ օր հատկացրեք հանգստանալուն եւ ընտանիքի հետ անցկացնելուն: Լավագույն տարբերակը բնության գրկում հանգիստն է, բայց ամեն ինչ կախված է այն նրանից, թե ինչ եք ավելի շատ սիրում: Կարեւորը ոչ թե վայրն է, այլ ամբողջ օրն ընտանիքի հետ անցկացնելը: Եթե աշխատանքն իսկապես թույլ չի տալիս, ապա գոնե ամսական մեկ անգամ դրա համար ժամանակ գտեք, այդ դեպքում ամենաերջանիկ եւ հաջողակ ընտանիքը կլինեք:

Սեր

Լավագույն միջոցը, որը ցանկացած ընտանիքի կօգնի լավացնել հարաբերություններն ընտանիքում, սերն է: Բայց լինում են պահեր, երբ երկարատեւ եւ մաքուր սիրուց հետո այն անհետանում է, բայց դուք մեղք չունեք, քանի որ սերն անսպասելի գործոն է, այն կարող է ինչպես գալ, այնպես էլ գնալ, եւ հնարավոր չէ այն կառավարել:

Եթե որոշել եք լավացնել հարաբերությունները ձեր երկրորդ կեսի հետ, նշանակում է՝ զգացմունքները չեն մարել: Նման որոշում կարող է կայացնել սիրող մարդը, նա, ում համար թանկ են հարաբերությունները: Ձեր սերն ավելի հաճախ արտահայտեք, հարազատ մարդուն ցույց տվեք, թե որքան թանկ է ձեզ համար: Դա կարելի է անել բառերի, արարքների միջոցով: Որքան շատ սեր նվիրեք, այնքան շատ փոխադարձ սեր կստանաք:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE