Քեյթ Մոսսը կիսամերկ միանձնուհու կերպարում

21:21   22 հոկտեմբերի, 2012

Հանրահայտ մոդել Քեյթ Մոսը ներկայացել է կիսամերկ միանձնուհու կերպարով LOVE ամսագրի վերջին համարի համար արված պրովոկացիոն ֆոտոսեսիայում։

38-ամյա մոդելը նկարահանվել է գլխին գցած Prada-ի ջեմպերով, ադամանդե վզնոցով եւ կուրծքը մերկացնող վուալով, հայտնում է The Daily Mail-ը։

Լուսանկարիչ Թիմ Ուոքերի ստեղծած լուսանկարն արագ տարածվել է ցանցում։ Չնայած, որ նրա կարիերան անցել է երկու տասնյակը, Քեյթը դեռևս մնում է ամենապահաջված մոդելներից մեկը։



© NEWS.am STYLE