Միհրան Հարությունյանը Պավել Վոլյային «հայկական անիվ» է ցուցադրել, Գարիկ Մարտիրոսյանը երգել է օլիգարխի համար, Քիմ Քարդաշյանի հետույքն էլ գողացել են

10:02   24 դեկտեմբերի, 2016

Comedy Club-ի հերթական թողարկման ժամանակ իսկական խենթություն է տիրել: Բոլոր դերասանները տոնական տրամադրություն են ունեցել, եւ կատակները հոսել են ոչ թե առուներով, այլ գետերով: Հատուկ ընդգծենք այն, որ շոուին հյուրընկալվել է 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը (դիտել 4-րդ րոպեից), որին Գարիկ Խառլամովը, փառք ու պատիվ իրեն, ներկայացրել է որպես Օլիմպիական հաղթողի:

Միհրանը բեմ է բարձրացել՝ Պավելի վրա հնարք ցուցադրելու, որը Գարիկ Մարտիրոսյանը «հայկական կարուսել» է կոչել:

Ավելի ուշ Գարիկը (դիտել 15-րդ րոպեից) նույնպես փայլել է տաղանդով. Խառլամովի հետ միասին նա երգել է USB-ի համար:

Վերջինները, ի դեպ, հաջողացրել են գողանալ Քիմ Քարդաշյանի հետույքը:

Դիտում ենք:



© NEWS.am STYLE