14:15 24 դեկտեմբերի, 2016Քանյե Ուեսթը դեռեւս ամբողջությամբ չի կազդուրվել նյարդային խանգարումից հետո. չնայած ռեփերին արդեն սկսել են տեսնել այս ու այնտեղ:

Վերջերս 39-ամյա երաժիշտը հանդիպեց Թրամփի հետ եւ, դատելով հանդիպման լուսանկարներից եւ տեսանյութից, հրաշալի տրամադրություն ուներ: Իսկ ահա երեկ արտիստը Լոս Անջելեսի կինոթատրոններից մեկում «Աստղային պատերազմներն» է դիտել, իսկ այնտեղից դուրս գալիս հայտնվել պապարացիների ուշադրության կենտրոնում: Քանյեն շատ տխուր է եղել (չնայած, հնարավոր է, նրա վրա նման ազդեցություն է ունեցել ֆիլմի ողբերգական ավարտը):

Միաժամանակ, ներքին աղբյուրների հաղորդմամբ, Քանյեն պետք է լրջորեն զբաղվի իր առողջությամբ:
«Ֆիթնեսն ու հոգեբանական թրեյնինգները նրան անհրաժեշտ են՝ լիարժեք վերականգնվելու եւ աշխատանքի վերադառնալու համար: Նրա տրամադրությունը մշտապես փոխվում է, վիճակը չափազանց անկայուն է, նա չի կարող հիմա եւ մոտ ապագայում համերգներով հանդես գալ: Բայց Քանյեն մի րոպե անգամ չի կարող տեղում նստել: Դա է ամբողջ խնդիրը»,- նշել է People-ի աղբյուրը:
Հիշեցնենք, որ Քանյեն արդեն չեղարկել է 2017 թվականին նշված եվրոպական համերգների մի մասը: