11:34 24 դեկտեմբերի, 2016Միշոյի համար դեկտեմբերի 24-ը տոնական է։ Հայտնի ռեփերը ոչ միայն այսօր կարող է նշել իր նոր «Մառախուղ» ալբոմի եւ «Զառանցանք» երգի տեսահոլովակի թողարկումները, այլեւ ծննդյան տարեդարձը։
Կեսգիշերից երգչին շնորհավորում են մտերիմները, սակայն ամենասպասվածը, իհարկե, կնոջ՝ ամերիկահայ լրագրող եւ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանի շնորհավորանքն է։ Վերջինը Instagram-ում սիրառատ լուսանկար է հրապարակել Միշոյի հետ եւ գրել.
«Շնորհավորում եմ այն մարդուն, որի շնորհիվ մեր սերը խամրեցնում է բոլոր լավագույն ռոմանտիկ ֆիլմերը»։
Նշենք, որ մասնագիտությամբ բժիշկ Միշոն իր կարիերան սկսել է 2000-ից, սակայն հաջողությունը նրան ժպտաց 2001-ից, երբ ստեղծվեց «Հայ Տղեք» խումբը՝ ՀՏ Հայկոյի հետ։ Խումբը մեծ հաջողություն ունեցավ եւ գոյատեւեց մինչեւ 2008-ը։ Դրանից հետո Միշոն սկսեց անհավատական կարիերա՝ թողարկելով արդեն 7 ձայնասկավառակ։