Տասը խորհուրդ, որոնք կօգնեն փոխել ձեր կյանքը

22:09   25 փետրվարի, 2017

1. Փորձիր քեզ չպարտադրել մարդկանց, եւ պարզ կդառնա, արդյո՞ք իրականում պետք ես նրանց:

2. Եթե միաժամանակ երկու տղամարդու ես սիրում, ընտրիր երկրորդի: Եթե սիրեիր առաջինին, ուրեմն չէիր սիրահարվի երկրորդին:

3. Քեզ չպետք է հետաքրքրի այն, թե ինչ են ուրիշները մտածում քո մասին:

4. Այն մարդիկ, որոնք ավելի հաճախ են ներել եւ ավելի երկար հանդուրժել, սովորաբար անսպասելի ու հավերժ հեռանում են:

5. Դժբախտություն չէ, եթե ընկերներ չունես, դժբախտություն է, եթե նրանք կեղծ են ու ծախու:

6. Ավելի քիչ խոսիր ծրագրերիդ մասին:

7. Երբեք մի ներիր դավաճանությունը: Ցանկացած դավաճանություն համեմատություն է, լավագույնի որոնում: Նա, ով ավելի լավն է որոնում, երբեք չի գնահատի այն, ինչ ունի...

8. Մարդը 80%-ով կազմված է ջրից: Եթե մարդը կյանքում երազանքներ կամ նպատակներ չունի, ապա նա պարզապես ուղղահայաց ջրափոս է:

9. Մի վանիր մարդկանց, որոնք ուզում են լինել քեզ հետ: Հնարավոր է՝ նրանք միակը կլինեն, ովքեր քեզ հետ կլինեն կյանքի ամենադժվար պահերին:

10. Մարդկանց վերաբերվիր այնպես, ինչպես ուզում ես: Քանի որ նրանք ամենեւին քեզ չեն վերաբերվի այնպես, ինչպես դու ես վերաբերվում նրանց:

 

Աղբյուրը՝ Creu.ru



© NEWS.am STYLE