Խուսափե՛ք Ձեր մազերին հպվելուց

22:15   27 փետրվարի, 2017

Հպումն ուժգին էներգիա է հաղորդում եւ մարդկանց վրա ազդելու միջոց է։Հպումը կարող է հանգստացնել, ինքնավստահություն հաղորդել, նույնիսկ ցավազրկել։ 

Կարող է նաեւ զզվանք առաջացնել։
Կարող է նաեւ բացասական էներգիա հաղորդել։
Այսպես, հպումների մասին որոշ բաներ է պետք իմանալ։
- Ոչ մի դեպքում մի փորձեք ձեզ ստիպել հարմարվել տհաճ հպումներին։ Ենթագիտակցության ազդանշանները պետք չէ անտեսել։
- Հատկապես խուսափեք ձեր մազերին հպումից։ Մազերը, հատկապես կանացի ուժի կրող են հանդիսանում։ Շատ կախարդական ծեսեր իրականացվում են մազափնջի միջոցով։ Ոչ մի դեպքում մի օգտվեք ուրիշի սանրից։ Բացառություն է վարսահարդարի հետ աշխատանքը։
- Մեջքի համար բարեհաջող հպումներ են վերեւից ներքեւ շարժումները, սակայն դա թույլատրելի է միայն ամենատերիմներին եւ մերսման դեպքում։ Ձեր կամքին դեմ մեջքին հպումները կարող են վատ անդրադառնալ ձեր բիոդաշտի վրա։
- Հիշատակման են արժանի հատկապես որովայնին եւ առանձնապես դրա ստորին հատվածին հպումները։ Այս հատվածն այնքան զգայուն է, որ նույնիսկ հայացքը կարող է հավասարազոր լինել հպմանը։
Հաճախ հպվեք սիրելի մարդկանց եւ հնարավորինս խուսափեք օտարների հպումներից։

Աղբյուրը՝ Creu.ru



© NEWS.am STYLE