«Եվրատեսիլ 2017»-ին Կիպրոսի ներկայացուցիչ Հովիգի լուսանկարները Երեւանից

16:23   24 դեկտեմբերի, 2016

Կիեւում կայանալիք «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի բեմում հաջորդ տարի միանգամից երկու հայ ներկայացուցիչ կլինի։ Իհարկե, խոսքը Հայաստանի պատվիրակի (որի անունը հայտնի կդառնա այսօր երեկոյան) եւ Կիպրոսի ներկայացուցչի՝ Հովիկ Դեմիրճյանի (Հովիգ) մասին է։

Վերջինը կարճ ժամկետով այցելել է Երեւան եւ մի քանի լուսանկարներ հրապարակել մեր մայրաքաղաքից։

Фото опубликовано Hovig (@hovodem)

«Սուրբ Ծննդի նախօրեն՝ գեղեցիկ Հայաստանում»,- լուսանկարը մեկնաբանել է Հովիգը։

Фото опубликовано Hovig (@hovodem)

«Ողջույն՝ ցուրտ, բայց չքնաղ Երեւանից»,- գրել է երգիչը։

Նշենք, որ Հովիգը առաջին անգամ է Հայաստանում եւ այցի նպատակը կրկին եվրատեսիլյան է։ Մեզ հետ զրույցում տաղանդավոր արտիստը նշել է, որ եկել է ելույթ ունենալու «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլին։ 

Фото опубликовано Hovig (@hovodem)



© NEWS.am STYLE