Մսային գնդիկներ՝ միջուկով. բաղադրատոմս NEWS.am STYLE-ից

16:49   26 դեկտեմբերի, 2016

Միջուկով մսային գնդիկները կուրախացնեն պանրի սիրահարներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր հոգնել են սովորական կոտլետից: Պանրով եւ կարտոֆիլով մսային գնդիկները պատրաստելու համար շատ ժամանակ չեք կորցնի:

Մեզ անհրաժեշտ են.

աղացած միս՝ 0.5 կգ;

ձու՝ 1 հատ;

սոխ՝ 1 հատ;

սխտոր՝ 2-3 պճեղ;

պանիր՝ 100 գրամ;

միջին չափի կարտոֆիլ՝ 5-6 հատ;

աղ եւ սեւ պղպեղ՝ ըստ ճաշակի;

բուսական յուղ՝ 2-3 ճ/գ:

Սոխը մանր կտրատում ենք, սխտորը ճզմում:

Աղացած մսին ավելացնում ենք սոխ, սխտոր, ձուն համեմում ենք աղով եւ պղպեղով:

Պանիրը կտրատում ենք խորանարդաձեւ:

Կարտոֆիլը մաքրում ենք, 2-3 մասի բաժանում, աղ եւ պղպեղ ավելացնում, նաեւ օրեգանո՝ ըստ ճաշակի: Ավելացնում ենք բուսական յուղն ու խառնում:

Աղացած մսին գնդիկների ձեւ ենք տալիս՝ մեջտեղում մեկ-երկու կտոր պանիր դնելով: Կարտիֆիլն ու գնդիկները դնում ենք ջեռոցի տարայի մեջ եւ 40-50 րոպե եփում 180 աստիճանով:

Երբ մսային գնդիկները կարմրեն, զգուշորեն շրջեք դրանք, որպեսզի հավասարաչափ եփվեն:

Բարի ախորժակ...

 

Ձեր՝ Մաշա



© NEWS.am STYLE