Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ին կներկայացնի Արծվիկը

22:56   24 դեկտեմբերի, 2016

Րոպեներ առաջ հայտնի դարձավ տարվա ամենաքննարկվող հարցի պաստասխանը՝ ո՞վ է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում: «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ուղիղ եթերում ֆինալիստներ Մարտան եւ Արծվիկը պայքարում էին «Եվրատեսիլի» ուղեգիր ստանալու համար:

Ժյուրիի եւ հեռուտադիտողի միասնական քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Արծվիկը:

Եթե մրցույթի 1-ին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում լավագույն մասնակիցներն ընտրվեցին պրոֆեսիոնալ ժյուրիի եւ sms քվեարկության արդյունքում, իսկ 2-րդ փուլում՝ միջազգային ժյուրիի եւ sms քվեարկության միջոցով, ապա եզրափակիչ փուլում հաղթողը որոշվեց Սփյուռքում ապրող մեր հայրենակից երաժիշտներից կազմված մասնագիտական ժյուրիի կողմից տրված գնահատականների եւ sms քվեարկության միջոցով:

Որպես հատուկ հյուր՝ շոուի ընթացքում ելույթ ունեցավ Կիպրոսից ժամանած մեր հայրենակից Հովիգը, որն այս տարի մրցույթում ներկայացնելու է Կիպրոսը:

Թե ինչ երգով է Արծվիկը ներկայացնելու Հայաստանը, պարզ կլինի առաջիկայում:



© NEWS.am STYLE