«Եվրատեսիլ 2017». Արծվիկի առաջին գրառումը եւ զգացողությունները հաղթանակից հետո

11:02   25 դեկտեմբերի, 2016

Ավարտվեց «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը եւ արդեն հայտնի է 2017-ի մայիսին Կիեւում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակի անունը: Երեկ երեկոյան կատարված՝ պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկությունների արդյունքում Արծվիկ-Մարտա զույգից հաղթող ճանաչվեց Արծվիկը, եւ հենց նա էլ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2017»–ում:  

Նախագծից հետո հենց բեմում հուզված Արծվիկն ու նրա երջանիկ մարզիչը՝ Եսայի Ալթունյանը, պատմել են իրենց զգացողությունների մասին՝ նշելով, որ շատ ուրախ են:

Դե իսկ տուն հասնելուն պես, Արծվիկը սոցցանցերում շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին մեծ աջակցության համար:

«Շնորհակալ եմ բոլոր-բոլորին վստահության, իսկ Դեպի եվրատեսիլ նախագծին ինձ ընձեռած հնարավորության համար։ Դժվարանում եմ այս պահին նկարագրել այն ամբողջը, ինչ զգում եմ։ Սա մեծ ճանապարհի սկիզբն է միայն։ Հույս ունեմ այն կանցնենք միասին:

Мои хорошие, ну что все, я Едууууууу»,- հաղթանակից հետո գրել է Արծվիկը:

Կրկին շնորահավորում ենք Արծվիկին եւ ակնկալում փայլուն ելույթ ու հաղթանակ «Եվրատեսիլ 2017»–ում:



© NEWS.am STYLE