Քիմ Քարդաշյանը՝ խորհրդային մուրճով ու մանգաղով վերնազգեստով, Քանյե Ուեսթն ու Նորթը «Щелкунчик» բալետն են դիտել

10:05   26 դեկտեմբերի, 2016

Քանյե Ուեսթն անցյալ շաբաթ մի քանի անգամ հայտնվել էր պապարացիների ուշադրության կենտրոնում, երաժիշտն ամենուր շատ տխուր տեսք ուներ:

 

Իսկ ահա հանգստյան օրերին 39-ամյա ռեփերը կնոջ՝ Քիմ Քարդաշյանի եւ դստեր՝ Նորթի հետ Լոս Անջելեսի Redondo Performing Arts Center կենտրոնում «Щелкунчик» բալետն են դիտել:

 

Ըստ The Sun-ի՝ Քիմը խորհրդային մուրճով եւ մանգաղով կարմիր վերնազգեստով է եղել: Ի դեպ՝ 36-ամյա հայուհին պատահական չի հագել Vetements Zemfira-ից վերնազգեստը. այն ստեղծվել է ռուսաստանցի դիզայներ Գոշա Ռուբչինսկու հետ համագործակցությամբ, որի հետ Քանյե Ուեսթը վերջերս հանդիպել է:

 

Ամեն դեպքում, Քիմին, Քանյեին եւ նրանց 3-ամյա դստերը պապարացիները չեն կարողացել լուսանկարել, իսկ ահա Instagram-ում աստղերի հետ բազմաթիվ նկարներ են հրապարակվել:

 

«Քիմը, Քանյեն, Նորթն ու Քորթնին երեխաների հետ ավելի վաղ են թատրոն եկել, որպեսզի կարողանան շփվել երկրպագուների հետ եւ լինել կուլիսներում: Հրաշալի երեկո էր: Բոլորը վայելեցին շոուն: Երեխաները հմայված էին կոստյումներով եւ դեկորացիաներով»,- պատմել է պարբերականի աղբյուրը:



© NEWS.am STYLE