Քենդալ Ջեները՝ «սիրային» մեդիտացիայում. մոդելը ներկայացել է Love Magazine-ի հոլովակում

11:33   26 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի սկզբից մինչեւ կաթոլիկների Սուրբ Ծնունդ Love Magazine-ը մեզ ուրախացրեց հայտնի մոդելների եւ շոու բիզնեսի աստղերի մասնակցությամբ փոքրիկ հոլովակներով:

Արդեն հրապարակվել են հոլովակներ Կարլի Կլոսի, Ալեսանդրա Ամբրոսիոյի, Քրիսի Թեյգենի, Քիմ Քարդաշյանի, Դաուտցեն Քրեզի, Էմիլի Ռատաժկովսկու, Բելլա Հադիդի, Իրինա Շեյքի, Այրլենդ Բոլդուինի, Բարբարա Պալվինի մասնակցությամբ:

Հոլովակների շարքը եզրափակել է Քենդալ Ջեները, որը դեկտեմբերի 25-ին ներկայացել է, անկեղծ ասած, տարօրինակ հոլովակում, ինչն արդեն բացասական մեկնաբանությունների է արժանացել Youtube-ում:

Քենդալը ներկայացել է մեդիտացիայի դիրքով: Հոլովակի ռեժիսորը Լիզ Բոլդուինն է:



© NEWS.am STYLE